«Լիոնի» ղեկավարները մտադիր են այս տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի հետ։
Ինչպես հայտնում է Footmercato-ն, ֆրանսիական ակումբն այս տարի որոշել է վերադարձնել իր թիմի մի շարք նախկին խաղացողների:
Թիմն արդեն պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Ալեքսանդր Լակազետի հետ, և այժմ «Լիոնի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում Տոլիսոյի գործակալների հետ, ով «Բավարիայից» հեռանալուց հետո այժմ ազատ գործակալ է։
Նախորդ մրցաշրջանում Կորենտին Տոլիսոն Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։