Լիգա 1-ում փոխվել են մարզաշապիկների համարակալման կանոնները։ Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
Այժմ 2022/2023 մրցաշրջանից խաղացողներին թույլատրվում է օգտագործել 1-ից մինչև 99 համարները:
Մինչ այժմ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (PFL) կանոններն արգելում էին խաղացողներին 30-ից բարձր համարներ կրել, եթե նրանք հատուկ թույլտվություն չստանային:
Նշվում է, որ մարզաշապիկի 1 համարը կարող են կրել միայն դարպասապահները։