Երկուշաբթի օրը՝ հունիսի 13-ին, կայացավ Ազգերի լիգայի Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է խորվաթների հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խաղադաշտ է դուրս եկել 80-րդ րոպեին։ 31-ամյա ֆուտբոլիստի համար հանդիպումը 108-րդն է հավաքականի մարզաշապիկով։
Այս ցուցանիշով Գրիզմանը հավասարվեց Զինեդին Զիդանին։ Երկուսն էլ զբաղեցնում են վեցերորդ տեղը ազգային հավաքականում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկում:
Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիրը Լիլիան Թյուրամն է՝ 142 հանդիպում։