«Չելսին» ուզում է ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմիին։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «կապույտների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Բայց Հաքիմիի՝ «Չելսի» տեղափոխության շանսերը ցածր են գնահատվում։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Հաքիմին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 4 գոլ ու դարձել 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։