Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Մբապեի հետ կապված՝ ես «Ռեալին» չեմ պաշտպանում, ես պաշտպանում եմ եվրոպական ֆուտբոլը։ Շուկային չհամապատասխանող գործարքներ անել, երբ արդեն չես տեղավորվում չափանիշների մեջ․․․Այս ամենն էլ ավելի վտանգավոր է, քան Սուպերլիգան։
ՊՍԺ-ն 200 միլիոնի չափով կորուստներ կունենա, դրա հետ մեկտեղ նրա պարտքն արդեն 300 միլիոն է, և նրանք երկարաձգում են Մբապեի հետ պայմանագիրը։ Նրանք պետք է խորամանկություններ անեն։ Չգիտեմ, գուցե, վճարեն ինչ-որ մեկին Ֆրանսիայի սահմաններից դուրս կամ հովանավորներ ձեռք բերեն»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































