ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեմ է, որ «Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն գլխավորի փարիզյան ակումբը, հայտնում է beIN Sports-ի լրագրող Օմար Ալթունդագը:
Հաղորդվում է, որ Գալտյեն մեծ հավանականությամբ կգլխավորի ՊՍԺ-ը: Նրա թեկնածությանը կողմ է ակումբի նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը:
Քրիստոֆ Գալտյեի պայմանագիրը «Նիսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Լուիս Կամպոսն ու Քրիստոֆ Գալտյեն միասին աշխատել են ֆրանսիական «Լիլլում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելով՝ Մբապեն իրավունք է ստացել մանսակցել ակումբի տրանսֆերային քաղաքականությանն ու մենեջմենթին: