Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման աջակցել է իր թիմակից Անտուան Գրիզմանին, որն արդեն 22 խաղ է՝ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ։
Վերջին անգամ Գրիզմանը գոլ է խփել 2022-ի հունվարի 6-ին՝ Իսպանիայի գավաթի «Ռայո Մախադաոնդայի» դեմ խաղում։
«Ես այստեղ ինչ-որ մեկին քննադատելու համար չեմ։ Մենք այստեղ ենք, որ օգնենք բոլոր խաղացողներին՝ անկախ նրանից, թե ով է գոլ խփում, ով ոչ։ Գլխավորը աշխատել շարունակելն է։
Ամեն դեպքում ինչ-որ պահի նա գոլ կխփի։ Մենք այստեղ նրա համար չենք, որ ասենք՝ նա արդեն քանի խաղ է գոլ չի խփում։ Հուսով եմ, որ մյուս խաղին նա գոլի հեղինակ կդառնա կամ արդյունավետ գոլային փոխանցում կանի։
Ինձ համար դա այն բանը չէ, ինչին պետք է նայել։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այլ օգտակար բաների, որոնք նա տալիս է թիմին»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։