Ազգերի լիգայի B դիվիզիոնի երրորդ տուրում մրցում էին Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում գտնվող Իռլանդիան և Շոտլանդիան։ Իռլանդացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 20-րդ րոպեին․ աչքի ընկավ Բրաունը, ապա 8 րոպե անց Փարոթը կրկնապատկեց հաշիվը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին, Օբաֆեմին հաշիվը դարձրեց խոշոր։
Այս խաղից հետո Իռլանդիայի հավաքականը վաստակեց առաջին 3 միավորն ու խմբում բարձրացավ 2-րդ տեղ՝ շրջանցելով Շոտլանդիայի և Հայաստանի հավաքականներին, որոնք, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ տեղում հայտնվեցին։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինան 6 միավորով։