Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին և հուլիսին մեկնարկելիք եվրագավաթային հանդիպումներին, «Փյունիկը» հունիսի 12-28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում: Այս մասին հաղորդում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքի ընթացքում թիմը կանցկացնի նաև ստուգողական հանիպումներ: Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն ավելի ուշ։