«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է ավարտված մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալին» պարտվելու մասին։
Անգլիական ակումբը պարտվեց 0-1 հաշվով, իսկ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։
«Մենք արժանի էինք հաղթանակի, ավելի շատ հնարավորություններ ունեինք գոլ խփելու։ Ես անձամբ երկու-երեք մաքուր պահ ունեցա, բայց Տիբո Կուրտուան անհավանական սեյվեր կատարեց:
Դա իր գործն է: Ահա թե ինչի համար է նրա հետ պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալը»: Դա նրա երեկոն էր»,- France Football-ին ասել է Սալահը:
























































