Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է չտեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ֆրանսիացին կարող է տեղափոխվել ՊՍԺ, եթե փարիզյան գրանդը գլխավորի Զինեդին Զիդանը։ Ավելի վաղ Զիդանի գործակալը հերքել էր տեղեկությունները, թե իր հաճախորդը բանակցում է ՊՍԺ-ի հետ։
Ըստ արտասահմանյան բազմաթիվ աղբյուրիների՝ Պոգբան իր հերթին բանավոր համաձայնության էր եկել թուրինցիների հետ։ Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո էր հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»։
























































