Ուկրաինայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ Ազգերի լիգայի 2-րդ տուրի Հայաստանի դեմ խաղում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Մասնագետի խոսքերով՝ հանդիպմանը չեն մասնակցի Տարաս Ստեպանենկոն, Ալեքսանդր Սիրոտան և Գեորգի Բուշչանը։
«Տարաս Ստեպանենկոն և Գեորգի Բուշչանը վերադարձել են տուն: Ալեքսանդր Սիրոտան հիվանդացել է, բայց Էդուարդ Սոբոլը՝ մրսածությունից հետո վերադարձել է: Վաղը մարզումներ կլինեն, հետո կտեսնենք, թե ով ինչ մարզավիճակում կլինի»,- Պետրակովի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։