Կիսապաշտպան Պոլ Պոգբան սպասում է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի նշանակմանը, որպեսզի վերսկսի բանակցությունները ֆրանսիական ակումբի հետ։
Այս մասին հայտնում է RMC-ի հրատարակությունը։
Նշվում է, որ Զիդանն ավելի վաղ ՊՍԺ-ի ղեկավարությունից պահանջել էր ձեռք բերել Պոլ Պոգբային։ Ֆրանսիացին այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: Կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվող պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Զիդանը մեկ տարի է՝ առանց աշխատանքի է։ Ավելի վաղ ֆրանսիացին անձնական պատճառներով լքել էր Մադրիդի «Ռեալը»։
























































