Երևանի «Արարատը» վերսկսել է մարզումները՝ պատրաստվելով 2022/23 մրցաշրջանի մեկնարկին:Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: «Արարատը» առաջին մարզումն է անցկացրել գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին «Արարատը» կիմանա Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում իր մրցակցին:
Հուլիսի 7-ին էլ թիմը կանցկացնի առաջին հանդիպումը:
«Արարատը» հունիսի 1-ին հայտարարեց Արամ Ոսկանյանի նշանակման մասին: Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը: