Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել արգենտինական Սուպերլիգայի 19-րդ տուրի` «Ռասինգի» և «Ինդեպենդյենտեի» միջև խաղում (1:0): Ավելյանեդա քաղաքը ներկայացնող երկու թիմերի համար խաղը շատ բարդ է ստացվել. միանգամից 4 կարմիր քարտ է գրանցվել:
Չիլիացի Մարսելո Դիաս Ռոխասը հանդիպման ընդմիջման ընթացքում չի հասցրել մինչև վերջ ուտել բանանը, բայց չի ընդհատել սնվելն անգամ այն ժամանակ, երբ մրցավարն ազդարարել է երկրորդ կեսի մեկնարկը: Նա նաև խաղի հերոսն է դարձել` խփելով միակ գնդակը.
¿Lo mejor de Marcelo Díaz en el clásico además del gol? Minutos antes se COMIÓ UNA BANANA mientras jugaba el partido y es más… ¡hasta HIZO UN TIRO LIBRE!
— TyC Sports (@TyCSports) February 10, 2020
Increíble imagen de @PasoaPaso pic.twitter.com/1lraHhYssN
19 տուրից հետո «Ռասինգը» 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Ինդեպենդյենտեն» 14-րդ տեղում է: «Ռիվեր Փլեյթը» 39 միավորով գլխավորում է աղյուսակը, երկրորդ տեղում «Բոկա Խունիորսն» է` 36 միավորով: