«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոստովանել է, որ ՉԼ եզրափակչի շուրջ ստեղծված իրավիճակը մթագնել է տարած հաղթանակը։
«Վերահսկողության լուրջ պակաս կար։ Ինձ ամենահարազատ մարդիկ, իսկ ավելի կոնկրետ ծնողներս, կինս ու որդիս, չեն կարողացել ներկա լինել խաղին, որովհետև աշխատակիցները չեն կարողացել ապահովել մարզադաշտ մուտք գործելու անվտանգությունը։
Մեզ ասացին, որ խաղի հետաձգումը կապված է անվտանգության հարցի հետ։ Փորձեցինք պարզել։ Այն պիտի երազանքի օր լիներ, բայց մթագնեց։ Շատերը դժգոհ մնացին»,- Կարվախալի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։