Իտալացի նախկին հարձակվող, լեգենդար Ֆրանչեսկո Տոտին աշխատանքի կանցնի հայրենի «Ռոմայում»։
Այդ մասին հայտնում է իտալական Corrieredellosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ մոտ ժամանակներս Տոտին բանակցություններ կվարի ակումբի ղեկավարության հետ։ Թե ինչ պաշտոն կզբաղեցնի «գայլերի» նախկին հարձակվողը, չի նշվում։
Տոտին հռոմեական ակումբի սան է։ Նա իր ողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է հարազատ ակումբում։ Ֆրանչեսկոն համարվում է «Ռոմայի» պատմության մեծագույն խաղացողը։