Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներկայացրել են նոր՝ տնային մարզաշապիկը:
Լուսանկարները հրապարակել է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի ազգային հավաքականն արդեն սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և անցկացրել է առաջին մարզումները:
Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 28-ն արդեն միացել են թիմին:
Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա