ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Թիմում ընդգրկված է 4-ական ֆուտբոլիստ Մադրիդի «Ռեալից» և «Լիվերպուլից», ովքեր խաղացել են եզրափակիչում։
Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ)
Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ Վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն (երեքն էլ՝ Լիվերպուլ), Անտոնիո Ռուդիգեր (Չելսի);
Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ (Ռեալ Մադրիդ), Ֆաբինյո (Լիվերպուլ), Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի);
Հարձակվողներ՝ Վինիսիուս Ժունիոր, Կարիմ Բենզեմա (երկուսն էլ՝ Ռեալ Մադրիդ), Կիլիան Մբապե (ՊՍԺ):
Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: