Մայքլ Օուենը դեռ կարծում է, որ «Լիվերպուլն» ավելի ուժեղ է, քան «Ռեալը»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին խաղացողն ասել էր. «կարմիրները» ջախջախիչ հաղթանակ են տանելու՝ 3-1 կամ 3-0 հաշվով»:
Լիվերպուլից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Օուենն ասել է, որ հետ չի կանգնում իր խոսքերից։
«Լիվերպուլն» ամեն ինչ ճիշտ արեց, բայց այստեղ պետք է հարգանքի տուրք մատուցել «Ռեալին»: Այս ակումբը պարզապես հաղթում է մեծ հանդիպումներում։ Որպես փորձագետներ, մենք պետք է կիսենք մեր տեսակետը։ Ես ակնհայտորեն սխալվում էի, ինչպես և նրանցից շատերը, ովքեր խաղադրույք կատարեցին «Լիվերպուլի» վրա: Ե՛վ Սթիվեն Ջերարդը, և՛ Ռիո Ֆերդինանդը նույն բանն էին ասում եթերում, ինչ ես: Բայց դուք բոլորդ շատ ավելին գիտեք, քան մենք…
Եթե թիմը հաղթում է, դա չի նշանակում, որ ավելի լավն է։ Կասե՞ք, որ «Ռեալը» կհաղթի «Լիվերպուլին», եթե նրանք նորից հանդիպեն հաջորդ շաբաթ: Կամ «Մանչեսթեր Սիթին», որը տիրում էր գնդակին նրանց հետ խաղում 180 րոպեից 160-ում: Ես շատ եմ հարգում «Ռեալին», բայց կարծում եմ, որ «Լիվերպուլն» ավելի ուժեղ է»,- գրել է Օուենն իր սոցցանցում։
Անգլիացին BT Sport-ի եթերում խոսել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին։ «Ես դեռ կարծում եմ, որ «Լիվերպուլը» Եվրոպայի ամենավտանգավոր թիմն է, նրանք վախ են ներշնչում»,- ասել է Օուենը։