ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր հասցեին երկրպագուների սուլոցների մասին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Բորդոյի» հետ հանդիպման ժամանակ երկրպագուները սուլել էին Մեսսիին և Նեյմարին։
«Սա ինձ համար նորություն է: Սա այլ իրավիճակ է։ «Բարսելոնայում» ինձ հետ երբեք նման բան չի պատահել, ճիշտ հակառակը։
Մարդկանց՝ թիմի հանդեպ զայրույթը հասկանալի է: Մենք դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, երկրպագուների զայրույթը հասկանալի է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
























































