Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում տեղի ունեցած անկարգությունները, որում մերսիսայդցիները 0-1 հաշվով պարտվել են «Ռեալին»:
Խաղը պետք է մեկնարկեր ժամը 23:00-ին, բայց երկրպագուների հետ բախումների պատճառով խաղի մեկնարկը 36 րոպեով հետաձգվել էր.
«Նման խնդիրներ կան միայն ֆուտբոլում, այն էլ՝ անգլիական որոշ թիմերի մասնակցությամբ: Նման մեծ թվով բրիտանացի երկրպագուների՝ առանց տոմսերի ներկա գտնվելու նախադեպն արդեն ունեցել ենք հատկապես 2019 թվականին Մադրդիում: Այդ ժամանակ էլ նման խնդիրներ եղան: Նույնը եղավ նաև նախորդ տարի «Ուեմբլիում»: Պահվածքը, անկազմակերպ վիճակն ու կեղծ տոմսերի հսկայական շուկան: Հիշեցնեմ, որ հենց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն էր օրեր առաջ երկրպագուներին կոչ արել գալ Ֆրանսիա՝ նույնիսկ առանց տոմսերի:
Մենք հազարավոր երկրպագուների հանդիպեցինք, որոնց մի մասն իսկապես հարգալից էր, գնում էր տոմսեր և տեղակայվում էր հատուկ առանձնացված ֆան-գոտում, բայց կար մի փոքր, ակտիվ զանգված, ովքեր անընդհատ կոնֆլիկտների մեջ էին մեր անվտանգության համակարգի հետ»,- Դարմանենի խոսքերն է փոխանցում Mirror-ը: