Ուկրաինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Շոտլանդիայի հետ խաղի համար։
Ուկրաինայի հավաքականը մեկնել է Գլազգո, որտեղ հունիսի 1-ին կանցկացնի ԱԱ-2022-ի ընտրական փուլի կիսաեզրափակիչ հանդիպումը Շոտլանդիայի հետ։ Մայիսի 31-ին թիմը մարզում կանցկացնի «Համպդեն Պարկ» մարզադաշտում։ Նշենք, որ այս երկու ընտրանիները Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների հետ միասին ընդգրկված են Ազգերի Լիգայի նույն խմբում։
Ուկրաինայի հավաքականի հայտացուցակը․

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում։
Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա
























































