«Ուրարտուի» ֆուտբոլիստ Համլետ Սարգսյանը հրավիրվել է Հայաստանի Մ19 տարեկանների հաավքական՝ Վրաստանում կայանալիք ընկերական խաղերին նախապատրաստվելու համար:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև հունիսի 1-5-ը հավաքը կշարունակի Անի Գրանդ հյուրանոցում, իսկ հունիսի 5-ին կմեկնի Վրաստան։
Հավաքի ընթացքում մեր պատանեկան հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ հունիսի 6-ին և 8-ին մրցելով Վրաստանի Մ-19 տարեկանների հավաքականի հետ։
























































