Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Առավոտյան Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց հավաքի շրջանակում։
Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ: Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան: Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա
ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութը՝ ստորև․
























































