«Միլանը» դիտարկում է «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Ա սերիա, գրում են իտալական լրատվամիջոցները։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսն իր թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում: Կիսապաշտպանը խփել է 8 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
21-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
























































