«Նապոլիի» կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ նեապոլյան ակումբից։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Այս մրցաշրջանում Պոլիտանոն իր թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում: Ֆուտբոլիստը խփել է հինգ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Մատեո Պոլիտանոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Նապոլին» ավարտեց մրցաշրջանը Ա Սերիայի երրորդ տեղում, 38 խաղում նեապոլցիները վաստակեցին 79 միավոր։
























































