Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» վճռական է տրամադրված Չեմպիոնների լիգայում կրկին հաղթելու հարցում:
Մադրիդյան ակումբի նախագահը խոսել է «Լիվերպուլի» դեմ եզրափակչից հետո (1:0).
«Չեմպիոնների լիգայի հաղթանակը անմոռանալի մրցաշրջանի գագաթնակետն է, որում մենք նաև 35-րդ անգամ հաղթեցինք Լա Լիգան։
Հուսանք, որ այս դժվար ժամանակաշրջանը, որի միջով պետք է անցնենք, վերջապես կավարտվի: «Ռեալը» հավերժ է, և հիմա մենք գնալու ենք 15-րդ տիտղոսի հետևից»,- ասել է Պերեսը։
























































