«Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին, ով համաձայնել է տեղափոխվել MLS-ի «Լոս Անջելես» ակումբ, ասել է, որ մի օր կվերադառնա Թուրին։
«Ես կցանկանայի նոր բան փորձել, նույնիսկ իմ անձնական կյանքում:
Դրանից հետո ես անպայման կվերադառնամ «Յուվենտուս».․․ Թուրինն իմ տունն եմ համարում»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
37-ամյա Կյելինին «Յուվենտուսում» հանդես է եկել 2005 թվականի հուլիսից։
























































