«Ուդինեզեի» ֆուտբոլիստ Ժերար Դեուլոֆեուն ամռանը կաորղ է նոր ակումբ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, հարձակողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին», «Միլանը» և «Վեսթ Հեմը»։
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Դեուլոֆեուն մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ և կատարելով 5 արդյունավետ փոխանցում։ 28-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
























































