ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է՝ ով է իր կարծիքով Չեմպիոնների Լիգայի խաղարկության լավագույն ֆուտբոլիստը։
«Անկեղծ ասած, Չեմպիոնների Լիգայի ավարտված խաղարկությունում այնքան էլ շատ հանդիպումներ չեմ դիտել։ Բայց այն խաղացողներից, որոնց խաղին հետևել եմ, լավագույնը Վինիսիուս Ժունիորն է։
Բենզեման հիանալի մրցաշրջան է անցկացրել, սակայն ինձ համար լավագույնը Վինիսիուսն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Վինիսիուսը ՉԼ-ի ավարտված խաղարկությունում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































