Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակչի լավագույն խաղացող։
Այսօր՝ մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, Չեմպիոնների լիգայի գավաթն էին վիճարկում «Լիվերպուլն» ու «Ռեալը»։ Մադրիդցիները հաղթեցին նվազագույն հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող։
«Լիվերպուլի» դեմ մրցաշարի վճռորոշ խաղում բելգիացին դարպասն անառիկ է պահել՝ իր հաշվին գրանցելով 9 սեյվ։
Արքայական ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։ Մադրիդյան ակումբը վերջին 8 տարվա ընթացքում 5-րդ անգամ է դառնում Հին աշխարհամասի լավագույն ակումբը։