Այսօր՝ մայիսի 28-ին, Փարիզում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» 1-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Միակ գոլը խփեց Վինիսիուսը։
Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։ Նա ունի 15 գոլ (3-ը՝ 11 մետրանոցից) իր ակտիվում:
Երկրորդ տեղում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է (13), երրորդում՝ «Այաքսի» ներկայացուցիչ Սեբաստիան Ալլերը (11):