«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով երեք անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին՝ լինելով իր թիմի մեկնարկային կազմում։
Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
Ալեքսանդր-Առնոլդը մեկնարկային կազմում է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում: «Լիվերպուլի» 23 տարեկան 233 օրական պաշտպանը գերազանցել է «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերի ռեկորդը։
Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։