Այսօր՝ մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Ռեալը»։
Մինչ թիմերը պատրաստվում էին դուրս գալ խաղադաշտ, Մադրիդի «Ռեալի» երկրպագուները ոչ միայն ոգևորում են իրենց ֆուտբոլսիտներին, այլև ծաղրում ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, ով մրցաշրջանի վերջում, ըստ ԶԼՄ-ների, պետք է միանար «Ռեալին», բայց արդյունքում երկարաձգել է պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից մեկն իր հետ վերցրել է ՊՍԺ-ի ձևափոխված մարզաշապիկը, որի հետևի մասում Մբապեի անունն է։ Սովորական 7 համարի փոխարեն այնտեղ նշված է 0: Այդ մակագրությունը հուշում է Կիլիանի՝ Չեմպիոնների լիգայի գավաթների քանակը։
Ինչպես հայտնում է Football Espana-ն, Մադրիդի «Ռեալի» երկրպագուները վանկարկել են նաև վիրավորական արտահայտություններ ֆուտբոլիստի հասցեին։