Այսօր՝ մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Ռեալը»։
Մրցավարի մեկնարկային սուլիչը պետք է հնչեր Երևանի ժամանակով 23:00-ին, սակայն խաղը հետաձգվում է 15 րոպեով։ Պատճառն այն է, որ երկրպագուները չեն կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ։ Այդ մասին հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ լրագրող Ռոբ Հարիսի՝ մեկնարկային սուլիչը հետաձգվել է 15 րոպեով՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում երկրպագուների հետ կապված խնդիրների պատճառով։ Առանց տոմսերի երկրպագուները փորձել են մտնել մարզադաշտ։ Որոշ երկրպագուներ բարձրանում են ցանկապատերի վրայով, իսկ մարզադաշտ տանող ճանապարհին դժգոհ ֆուտբոլասերների երկար հերթեր են գոյացել։
Իր հերթին լրագրող Միգել Դելեյնին նշում է, որ «Լիվերպուլի» երկրպագուները մարզադաշտ են ժամանել երեք ժամ առաջ, սակայն չեն կարողացել ներս մտնել։ Արդյունքում մարզադաշտի դիմաց մեծ հերթեր են գոյացել։
Թիմերի մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ «կարմիրների» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան անհարմարություն է զգացել նախախաղային մարզման ժամանակ: «Լիվերպուլի» մեկնարկային կազմում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին կփոխարինի Նաբի Կեյտան: