Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի 59-րդ րոպեին Մադրիդի «Ռեալը» բացեց հաշիվը «Լիվերպուլի» դեմ խաղում։
Աջ եզրից Ֆեդերիկո Վալվերդեն անցավ մրցակցի խաղացողներին ու գնդակը փոխանցեց դարպասի ձախ եզրում գտնվող Վինիսիուսին, որն էլ գնդակն ուղարկեց մերսիսայդցիների դարպասը։