Այսօր՝ մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Ռեալը»։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։
Թիմերի մարզչական շտաբներն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը, սակայն «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը կազմի հրապարակումից հետո ստիպված է եղել փոփոխություն կատարել։
Թիմերի մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ըստ Cope-ի՝ «կարմիրների» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան անհարմարություն է զգացել նախախաղային մարզման ժամանակ: «Լիվերպուլի» մեկնարկային կազմում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին կփոխարինի Նաբի Կեյտան: