«Ինտերը» շարունակում է աշխատել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ։
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ հռոմեական ակումբը միլանցիներից ծանուցում է ստացել հայ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու մասին։ Մխիթարյանն արդեն բանավոր համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխությանը։
Միևնույն ժամանակ, «Ռոման» չի պատրաստվում բաժանվել Մխիթարյանից մինչև 2022 թվականի հուլիս, որպեսզի փորձի երկարաձգել պայմանագիրը հայ ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը», «Նապոլին» և «Ասթոն Վիլան»։
























































