«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի մասին։ Ֆուտբոլիստը 2018-ի ՉԼ եզրափակչում երկու անգամ գնդակն ուղարկեց մերսիսայդցիների դարպասը՝ այդ թվում հաղթական գոլը։
«Մադրիդում Բեյլին չեն սիրում։ Եթե ես «Ռեալի» երկրպագու լինեի, անկեղծ ասած, միայն այդ մի գոլի համար կպաշտեի նրան։ Չեմ կարող դրան հավատալ։
Մենք բոլորս գիտենք՝ ինչ է տեղի ունեցել 2018-ին։ Իհարկե, ողբերգություն էր։ Կարիուսը շատ լավ տղա է, ու այդ երեկոն նրա կարիերայի օգտին չէր»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։