«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ՉԼ եզրափակչից իր սպասելիքներով։
«Միայն կարիերայիս ավարտից հետո կհասկանամ, կարողացել եմ դառնալ ակումբի պատմության մի մասը, թե ոչ։ Ամեն դեպքում, ինձ համար բոլոր խաղերը նշանակություն ունեն։ Ես միշտ ձգտում եմ ուրախացնել երկրպագուներին՝ ինչ-որ նոր բան ներդնելով խաղի մեջ։
Ես երազում եմ նորից հաղթել Չեմպիոնների լիգան։ Դրա համար պետք է շատ որակով պատրաստվել ու հնարավոր ամեն բան անել հաղթանակի համար»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։