Անդրեա Պիռլոն կարող է դառնալ իտալական «Կրեմոնեզեն»։ Այս մասին հաղորդում է տեղական մամուլը։ Հիշեցնենք, որ «Կրեմոնեզեն» Ա Սերիայի ուղեգիր է նվաճել, որտեղ հանդես չի եկել մոտ 30 տարի։
Թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Պեկյան մեկ շաբաթ առաջ հեռացել է թիմից և այդ պաշտոնը թափուր է մնացել։
Corriere dello Sport-ի տեղեկացմամբ՝ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն, ներկայումս Կրեմոնեում է։ Նա բանակցություններ է վարում տեղի ակումբի հետ։
























































