Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Կլոդ Մակելելեն, ով Չեմպիոնների լիգայի 2001/02 մրցաշրջանի հաղթողն է, կիսվել է «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» եզրափակչի սպասելիքներով։
«Ո՞վ գոլ կխփի «Ռեալի» դեմ խաղում. Բենզեմա, Ռոդրիգո և Մոդրիչ։ Ո՞վ կլինի հանդիպման լավագույն խաղացողը.․․ Մոդրիչը։
Բայց դա լարված հանդիպում է լինելու: Երկու մարզիչներն էլ շատ լավն են: Կարծում եմ՝ շատ բան կախված կլինի խաղացողներից։ Երկու թիմերն էլ ունեն փորձառու խաղացողներ, իսկական առաջատարներ, բայց առավելությունը, ինձ թվում է, Մադրիդի «Ռեալի» կողմն է։ Այս ակումբին վիճակված է հաղթել Չեմպիոնների լիգան։ Մենք դա բազմիցս տեսել ենք»,- Մակելելեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։