ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ ՉԼ եզրափակչում ֆավորիտը «Ռեալն» է:
«Մեծ մասամբ, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե թիմերն ինչ վիճակով կսկսեն խաղը: Նախապատրաստական շրջանում «Ռեալն» ավելի քիչ սթրես է տարել, կարողացել է ժամանակն ավելի օպտիմալ օգտագործել: «Լիվերպուլը» ստիպված էր պայքարել Անգլիայի Գավաթի եզրափակչում, մինչև վերջին տուրը կռիվ տալ ԱՊԼ չեմպիոնության համար:
«Ռեալը» բացարձակ պատրաստ կլինի: «Ռեալը» եզրափակիչների ավելի մեծ փորձ ունի: Այս մանրուքները նրանց վտանգավոր են դարձնում: «Ռեալը» ֆավորիտ է այս դիմակայությունում»,-Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն: