«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է փոխել ակումբային գրանցումը։
Սենեգալցու պայմանագրի ժամկետը նեապոլիտական ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Լուիս Միգելսանցը, ակումբի ղեկավարները հայտնել են պաշտպանին, որ վերջինս շահավետ առաջարկ ունենալու դեպքում կարող է հեռանալ։
«Բարսելոնան» ցանկանում է գնել Կուլիբալիի տրանսֆերը և պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո։ Նշվում է, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական մի քանի այլ ակումբներ։