«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը։
«Դժվար է կանխատեսել, բայց ես ցանկանում եմ, որ «Ռեալը» հաղթի։ Դա դժվար կլինի, քանի որ «Լիվերպուլը» եզրափակիչներում լավ են խաղում։ Իհարկե, նույնը կարելի է ասել նաև իսպանական ակումբի մասին։
Ինձ համար ցավալի է խոստովանել, սակայն այս մրցաշրջանում ցուցադրած խաղով մերսիսայդցիներն արժանի են՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելուն»,- Էվրայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։