«Ասթն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կանխատեսում է արել՝ կապված Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման հետ։
«Հաջողություն եմ մաղթում «Լիվերպուլին»։ Հուսով եմ, որ նրանք կհասնեն այն արդյունքին, որը բոլորս ենք ուզում։ Հավատում եմ, որ հիանալի հանդիպում է լինելու։ Իմ կարծիքով «Լիվերպուլը» հաղթելու է 2-0 հաշվով»,- այս մասին Ջերարդը գրել է իր սոցիալական էջերում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» միջև դիմակայությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ ժամը 23։00-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
























































