«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ՉԼ եզրափակչից սպասելիքների մասին։
«Եթե նայենք ակումբների պատմությանը, նրան, թե «Ռեալն» ինչպես է քամբեքեր անում, կասեի, որ նրանք են ֆավորիտը։ Բայց կուզեի, որ մենք էլ նման իրավիճակներում այդ մակարդակին լինեինք։ Կուզեի մեզ նման լինեինք եզրափակչում։ Եթե խաղանք մեր լավագույն ֆուտբոլը, մեզ հետ դժվար կլինի։
Ուզում եմ, որ մենք մեզ վրա վստահ լինենք։ Չգիտեմ, թե ով է խաղի ֆավորիտը։ Ինձ համար միևնույն է»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։
ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Երևանի ժամանակով 23:00-ին։