Մայիսի 27-ին Հայաստանի Մ-19 հավաքականը 2-րդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիբանանի Մ-19 ընտրանու հետ։
Մեր հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ երկրորդ ընկերական խաղում անընդմեջ հաղթելով լիբանանցիներին։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպման գոլերը հեղինակեցին Լևոն Պետրոսյանը 39-րդ և Հայկ Թաթոսյանը 66-րդ րոպեներին։
























































