«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն հրաժեշտ է տվել ակումբին։ Կոտդիվուարցի ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ՝ ձեռք բերելով ազատ գործակալի կարգավիճակ։
«Ակումբում 5 տարի անցկացնելուց հետո չէի կարող հույս ունենալ, որ այս հիանալի փորձը լավագույնս կավարտեմ՝ բացառիկ էմոցիաներով․ մենք Իտալիայի չեմպիոնն ենք։
Հպարտ եմ, որ հագել եմ այս մեծ ակումբի մարզաշապիկն ու այս ճամփորդությունն անցել եմ իմ ֆանտաստիկ թիմակիցների հետ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ բոլորիդ։
Ձեր «նախագահ» (թիմակիցները Կեսյեին այսպես են դիմում՝ ArmSport)»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նա արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ։